6 մայիսի 2012 - 19:56 AMT
Լևոն Զուրաբյանը կարծում է, որ անհետացող կնիքների հետ պատմությունը նախօրոք պլանավորված էր

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը մեկնաբանել է ընտրությունների ժամանակ քվեարկած ընտրողների անձնագրերում անհետացող կնիքների հետ կապված իրավիճակը: Նրա խոսքով, նրանք տեղեկատվություն են ունեցել, որ ՀՀԿ այն ներկայացուցիչներին, ովքեր պետք է մի քանի անգամ քվեարկեին այդ ընտրություններում, հանձնարարվել է քվեարկել առավոտյան 8:30-ին կամ 9-ին:

Նա հավելել է, որ դա պլանավորված զանգվածային խախտում է եղել, որի նպատակն էր ապահովել բազմակի քվեարկություն. «Դա նրա համար է արվել, որպեսզի բանակը քվեարկի, իսկ հետո ևս մեկ անգամ քվեարկելու իրավունք ունենա»:

Զուրաբյանը նաև հաղորդել է, որ մի շարք ընտրատեղամասերում ծեծի են ենթարկվել ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի վստահված անձինք, կոտրվել են ԲՀԿ տեսախցիկները: Նա նաև հավելել է, որ տեղեկատվություն կա ՀՀԿ ներկայացուցիչների կողմից ընտրակաշառք բաժանելու մասին:

Ինչ վերաբերվում է Ոստիկանության գործողություններին, ապա Զուրաբյանի խոսքով այն չի գործում: