6 մայիսի 2012 - 18:42 AMT
Դիտորդ. Մալաթիա-Սեբաստիայի 7/23 ընտրատեղամասում անհայտ անձը 10.000 դրամներ է բաժանել քաղաքացիներին

Ինչպես հաղորդում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ն, քիչ առաջ Մալաթիա-Սեբաստիայի 7/23 ընտրատեղամաս է եկել առանց պետհամարանիշի մի մեքենա, որի մեջ գտնվող անհայտ անձը սկսել է 10.000 դրամներ բաժանել ընտրատարածքում գտնվող քաղաքացիներին:

ՀԱԿ-ի վստահված անձը՝ Գոհար Սիմոնյանը, նկատելով դա, հայտնել է հանձնաժողովի նախագահին՝ Տիգրան Արմիկյանին: Վերջինս պատասխանել է՝ «Ի՞նչ կա որ, կարողա պարտք ա»: