7  06.05.12 - ԱԺ ընտրություններ. "Բարգավաճ Հայաստան" կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը

Գագիկ Ծառուկյան. Մենք ուզում ենք նորմանլ և արդար ընտրություններ

Գագիկ Ծառուկյան. Մենք ուզում ենք նորմանլ և արդար ընտրություններ

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այցելել է ընտրակեղծիքների դեմ պայքարի միջկուսակցական շտաբ, որում ներառված են ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Դաշնակցությունը»:

Նա մեկնաբանել է «Ժառանգություն» կուսկացուայան հայտարարությունն այն մասին, որ միջկուսակցական շտաբում համաձայնագիրը պետք է ստորագրեին դրա մեջ մտնող կուսակցությունների առաջին համարները, հայտարարելով, որ տարբերություն չկա, այն ստորագրում են այդ կուսակցությունների վստահված անձինք, թե առաջին համարները:

Այս առնչությամբ նա հավելել է, որ բոլոր առողջ քաղաքական ուժերը պետք է կողմ լինեին այդ նախաձեռնությանը:

« Մենք ուզում ենք նորմանլ և արդար ընտրություններ, ուզում ենք տեսնել, թե ում և որքանով են վստահում և որքան ձայներ են տալիս»,-ընդգծել է նա:

Ինչ վերաբերում է նրա` ընթացող ընտրությունների մասին, կարծիքին, ապա, ըստ Ծառուկյանի, դրա մասին կարելի է խոսել արդյունքների ամփոփումից հետո:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---