6 մայիսի 2012 - 20:10 AMT
Արմեն Ռուստամյանը մտահոգված է ընտրություններում ընտրողների չափազանց ակտիվ մասնակցությամբ

ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մտահոգություն է հայտնել Հայաստանում խորհրդարանական ընտրություններում մինչև այժմ քվեարկած ընտրողների մեծ թվով:

Նրա խոսքով, 1300 117 հայտարարված թվերը նույնքան են, որքան կազմել է 2007-ի խորհրդարանական ընտրություններում քվեարկածների ընդհանուր թիվը:

Նրա կարծիքով, քվեարկության նման տեմպերով լիովին հավանական է, որ ընտրությունների ավարտին կարող է լինել 1,6 մլն քվեարկած ընտրողների թիվը, ինչը «անհանգստություն է հարուցում»: Ռուստամյանի խոսքով, երբ նրանք խոսում էին ուռճացված ընտրացուցակների մասին, անհանգստանում էին, որ դա կարող է մեխանիզմ դառնալ բազմակի քվեարկության համար: