50  ՀՀ ԱԺ ընտրություններ 2012

Հայաստանում փակվել են ընտրատեղամասերը

Հայաստանում փակվել են ընտրատեղամասերը

PanARMENIAN.Net - Հայաստանում 20:00-ին փակվել են ընտրատեղամասերը: Ժամը 17:00-ի դրությամբ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 51.53 տոկոսը կամ 1 330 117 քաղաքացի, որոնք ընտրել են Ազգային ժողովի 131 պատգամավորների, որոնցից 90-ը` համամասնական, 41-ը` մեծամասնական համակարգերով:

Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):

Հայաստանում ընտրություններին հետևելու են 647 միջազգային և 31 հազար տեղական դիտորդներ, ինչը հայկական ընտրությունների համար աննախադեպ թիվ է: Ինչ վերաբերում է միջազգային դիտորդներին, ապա Հայաստանում խորհրդարանական ընտրություններին հետևելու համար իրենց առաքելություններն են ուղարկել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (258 դիտորդ),ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովը(69), ԵԽԽՎ (37), ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը (22), ԱՊՀ Դիտորդական առաքելությունը (151), ինչպես նաև Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը (IFES) և SILBA միջազգային կազմակերպությունը:

Նախնական արդյունքները կհրապարկվեն քվեարկությունից առնվազն 24 ժամ անց, իսկ վերջնական արդյունքները` քվեարկության 7-րդ օրը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---