6 մայիսի 2012 - 21:38 AMT
Exit poll-ը Ֆրանսիայում. Օլանդը ձայների 53 տոկոսով առաջ է անցել Սարկոզիից

Exit poll-ի տվյալներով ժամը 17:00-ի (Երևանի ժամանակով 19:00) դրությամբ Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հավաքել է ձայների 53 տոկոսը և առաջ անցել գործող նախագահ Նիկոլյա Սարկոզիից:

Ընտրողների մասնակցությունը կազմել է 71,96 տոկոս: 2007-ին այդ ցուցանիշը կազմել է 83,7 տոկոս: