Վլադիմիր Մարուշենկո. Ես եղել եմ 13 ընտրատեղամասերում և ընտրախախտումներ չեմ նկատել

PanARMENIAN.Net - ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ Վլադիմիր Մարուշենկոն հայտարարել է, որ շատ լավ տպավորություն են ստացել մայիսի 6-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից:

«Ես առաջին անգամ եմ ձեր երկրում և հաճելիորեն զարմացած եմ օրենսդրության մակարդակով, որն ունեք: Մենք Հայաստան ենք ժամանել մայիսի 4-ին և մի շարք հանդիպումներ անցկացրել դիվանագիտական ուժերի հետ, որոնք մասնակցում էին ընտրություններին»,-ասել է նա:

Մարուշենկոյի խոսքով, նա եղել է 13 ընտրատեղամասերում և ընտրախախտումներ չի նկատել. «Միակ բանը, որ նկատել եմ, որ ընտրատեղամասերում հերթեր էին գոյանում, սակայն մենք դա չենք կապում վատ աշխատանքի հետ: Թափանցիկությունն ապահովելու համար որոշակի քայլեր են իրականացվել, որոնք երաշխավորում են, որ ընտրությունները օրինական և արդար են անցել»:

Նա ընդգծել, որ Հայաստանում պատմական իրադարձություններ են տեղի ունենում: «Կցանկանայի շնորհավորել ձեզ, կարծում եմ` արդյունքները Հայաստանի համար դրական և արդյունավետ են լինելու»,-հավելել է նա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---