7 մայիսի 2012 - 00:53 AMT
Սերբիայի խորհրդարանական ընտրություններում առջևում է Բորիս Տադիչի կոալիցիան

Բորիս Տադիչի «Ընտրություն հանուն լավագույն կյանքի» ժողովրդավարական կոալիցիան 24,3% արդյունքով առջևում է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով Բելգրադի Б92 հեռուստաալիքին:

Բորիս Տադիչի կոալիցիային 23,8% արդյունքով հաջորդում է «Տեղաշարժենք Սերբիան» ընդդիմադիր կոալիցիան` Տոմիսլավ Նիկոլիչի գլխավորությամբ:

Սերբական ԶԼՄ-ների հաղորդմամբ` սույն արդյունքները հայտնի են դարձել քվեաթերթիկների 6,5%-ի հաշվարկումից հետո:

Սերբիայի խորհրդարանի անցումային շեմը կազմում է 5%: Պատգամավորական մանդատների համար պայքարում են 18 քաղաքական կուսակցություններ և կոալիցիաներ:

Կիրակի օրը Սերբիայում տեղի են ունեցել նախագահի, խորհրդարանի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: