31 մայիսի 2004 - 17:39 AMT
ՎՐԱՍՏԱՆԸ ՓԱԿԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԸ
Վրաստանի Ազգային անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել Ադրբեջանի հետ սահմանը ժամանակավորապես փակելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը վկայակոչելով Խորհրդի աշխատակազմի ներկայացուցիչներին, նման միջոցը թելադրված է մաքսանենգության հետ պայքարի անհրաժեշտությամբ, որը մեծ քանակությամբ Վրաստան է մուտք գործում Ադրբեջանի հետ սահմանին գտնվող «Կարմիր կամուրջ» վերահսկիչ-անցագրային կետից: Հատուկ մամլո ասուլիսի ժամանակ Վրաստանի պետանվտանգության նախարարի տեղակալ Գեորգի Ուգուլավան նշել է, որ սահմանամերձ Պոնիչալա եւ Քարաջալա գյուղերը երկար ժամանակ անվերահսկելի տարածք են հանդիսացել: «Չնայած բազմաթիվ փորձերին, Վրաստանի ներքին գործերի նախարարությանը չի հաջողվել այստեղ բացել նույնիսկ իր տարածաշրջանային վարչությունը»,-ասել է Ուգուլավան: