ՀՀ 41 ԸԸՀ անդամների 33 տոկոսը կանայք են

ՀՀ 41 ԸԸՀ անդամների 33 տոկոսը կանայք են

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԸՀ 7 անդամներից 3-ը կանայք են, իսկ ՀՀ 41 ԸԸՀ անդամների 33 տոկոսն են կանայք, որոնցից 4-ը հանձնաժողովի նախագահի պաշտոնում են, 7-ը` հանձնաժողովի նախագահի տեղակալի: Այս մասին քիչ առաջ ԿԸՀ-ում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԸՀ անդամ Լաուրա Գալստյանը, ով ներկայացնում էր կանանց ներգրավվածությունը ընտրական գործընթացներում:

Նա նշեց, որ համաձայն ընտրական նոր օրենսդրության` 2012թ. ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարանի առնվազն 20 տոկոսը պետք է կին լինի. «ԱԺ ընտրություններում պատգամավորության թեկնածություն առաջադրած կանանց թիվը հետևյալն է. մեծամասնականով 137 թեկնածուից 11-ը կին է: Նրանցից ամենաերիտասարդը 30 տարեկան է, ամենատարեցը` 65 տարեկան»:

Համամասնականով առաջադրված 8 կուսակցության և մեկ դաշինքի 1004 պատգամավորության թեկնածուից 227-ն են կին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---