50  ՀՀ ԱԺ ընտրություններ 2012

Հայաստանն ընտրություններից հետո. Քաղաքական ուժերը սսկվել են

Հայաստանն ընտրություններից հետո. Քաղաքական ուժերը սսկվել են

PanARMENIAN.Net - Հայաստանում ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները: Ժամը 20:00-ին փակվեցին բոլոր ընտրատեղամասերը Հայաստանի տարածքում: Սովորաբար, ինչպես ցույց է տալիս Հայաստանում նախորդ տարիների ընտրությունների պրակտիկան, ընտրություններից հետո` գիշերը, երբ ընտրատեղամասերում հաշվում են ձայները, իսկ ԿԸՀ-ն հրապարակում է ընթացիկ տվյալները, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը հրավիրում են մամլո ասուլիսներ, ակտիվորեն մեկնաբանում ընտրական գործընթացը: Սովորաբար, այդ առումով տարբերվում է ընդդիմությունը:

Սովորաբար, բայց ոչ այս անգամ: Այս անգամ բոլորը միահամուռ կերպով լռում են: Ընդ որում որևէ մեկնաբանություններից հրաժարվում են ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխող քաղաքական ուժերը: Որոշներն անգամ չեն պատասխանում հեռախոսազանգերին, մյուսների հեռախոսները պարզապես անջատված են:

Նույնպիսի պատկեր է դիտվում նաև սոցիալական ցանցերում: Սոցիալական ցանցերի անգամ սովորաբար ակտիվ օգտատերերն իրենց համար Լռության օր են հայտարարել:

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ բոլորն ինչ-որ բանի են սպասում, և ոչ ոք չի ուզում խոսել որևէ բան, ինչի մասին հետո կարող է զղջալ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---