Ընտրությունների ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել 84 հաղորդման

Ընտրությունների ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել 84 հաղորդման

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի` 2012թ. մայիսի 6-ի ընտրությունների ընթացքում` 23:00-ի դրությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել 84 հաղորդման, որոնցից 20-ը ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում գործող թեժ գծով, իսկ 50-ին ընթացք է տրվել` դատախազության կողմից իրականացված զանգվածային լրատվամիջոցների մոնիտորինգի արդյունքում:

Դատախազությունից հայտնում ենմ որ քննարկման արդյունքներով հարուցվել է 3 քրեական գործ` 2-ը ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով (քվեարկության գաղտնիությունը խախտելը), 1-ը` 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ խոչընդոտելը: Պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով):

Ստացված հաղորդումներից 1-ով տրվել է պարզաբանում, 1-ն ուղարկվել է ԿԸՀ-ի քննարկմանը, իսկ 79-ով ստուգումները շարունակվում են:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---