Դիտորդ. Հայաստանը կարող է հպարտանալ նրանով, որ ժողովրդավարական երկիր է

Դիտորդ. Հայաստանը կարող է հպարտանալ նրանով, որ ժողովրդավարական երկիր է

PanARMENIAN.Net - Չնայած բարդ աշխարհաքաղաքական իրավիճակին, Հայաստանը կարող է հպարատանալ նրանով, որ ժողովրդավարական երկիր է, մայիսի 7-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԽԽՎ նախկին փոխնախագահ, Չեխիայի խորհրդարանի պատգամավոր, ICES դիտորդ Աննա Չուրդովան:

Համեմատություն անցկացնելով 2003-2007թթ. խորհրդարանական ընտրությունների հետ, դիտորդը նշել է, որ Հայաստանի ընտրական գործընթացում զգալի առաջընթաց է արձանագրվել: «Ժողովրդավարական երկիր դառնալու ճանապարհին Հայաստանին հաջողվեց առաջընթացի հասնել քաղաքական մշակույթի կայացման ու ընտրողների դաստիարակության գործում»,-ասել է նա:

Ըստ Չուրդովայի, ընտրական գործընթացը Հայաստանում «անցավ շատ լավ մթնոլորտում» և չափանիշների շրջանակներում, որոնք համապատասխանում են ԵՄ ժողովրդավարական սկզբունքներին: Ինչպես նշել է դիտորդը, բոլոր կուսակցությունների համար կազմակերպվել էր հավասար լուսաբանում էլեկտրոնային ԶԼՄ-ներում: Նրանք կարևորեցին նաև այն, որ ընտրատեղամասերում ներկա էին ինչպես քաղաքական կուսակցությունների, այնպես էլ ՀԿ-ների դիտորդներ, ավելին, քաղաքացիները մեծ ակտիվություն ցուցաբերեցին:

Աննա Չուրդովան շնորհակալություն է հայտնել նաև ընտրահանձնաժողովների բոլոր ներկայացուցիչներին կատարած աշխատանքի համար: «Ոչ ոք չի կարող ասել, որ ընտրությունները Հայաստանում կեղծվել են»,-ասել է նա:

Ընտրակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի՝ ICES դիտորդական առաքելության կազմում են 20 անկախ փորձագետներ, որոնք ներկայացնում են ԵՄ 8 երկրներն, ԱՄՆ-ն ու Իսրայելը: Առաքելության ղեկավարն է ICES նախագահ Ալեքսանդր Ցինկերը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---