7 մայիսի 2012 - 15:34 AMT
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան անմեղ է ճանաչել բոլոր 16 ակումբներին

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան անմեղ է ճանաչել բոլոր 16 ակումբներին, այդ թվում «Ֆեներբախչեին», որին կասկածում էին պայմանագրային խաղերի կազմակերպման մեջ, սակայն որակազրկել է երկու խաղացողի մինչև երեք տարի ժամկետով և կարգապահական տույժ է սահմանել 8 ֆուտբոլիստների և թիմերի պաշտոնյաների համար:

Ֆեդերացիան հայտարարել է, որ պատժելու «պատճառ չկա» 16 ակումբներից և ոչ մեկին: TFF որոշումը կարող է ազդել դատավարության ընթացքի վրա, քանի որ պաշտոնյաների ցուցմունքները դատավարության կարևոր մաս էին կազմում, հայտնում է rsport.ru.-ն:

Անցյալ տարի Թուրքիայում բարձր աղմուկ բարձրացավ մոտ 20 պայմանագրային խաղերի կազմակերպման կապակցությամբ: Արդյունքում Ստամբուլի «Ֆեներբախչեն» հեռացվեց Չեմպիոնների լիգայից, մոտ 100 ֆուտբոլիստներ ու պաշտոնյաներ, այդ թվում «Ֆեներբախչեի» նախագահ Ազիզ Յիլդիրիմը, ձերբակալվեցին: Սկանդալի արդյունքում պաշտոնանկ արվեց ֆուտբոլի ազգային ֆեդերացիայի ղեկավարությունը: