Վլադիմիր Պուտինը պաշտոնապես դարձել է Ռուսաստանի նախագահ

Վլադիմիր Պուտինը պաշտոնապես դարձել է Ռուսաստանի նախագահ

PanARMENIAN.Net - Վլադիմիր Պուտինը ստանձնել է Ռուսաստանի նախագահի պաշտոնը՝ երդում տալով երկրի սահմանադրության վրա: Նա երկրի ղեկավար է դարձել արդեն երրորդ անգամ, բայց առաջին անգամ վեց տարով:

Պաշտոնը հանդիսավոր երդմնակալության արարողությունը տեղի է ունենցել Կրեմլի Մեծ պալատում:

Աջ ձեռքը դնելով սահմանադրության վրա՝ Պուտինն ասել է. «Երդվում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի պարտականություններն իրականացնելիս հարգել և պահպանել մարդու և քաղաքացու իրավունքները և ազատությունները, հետևել և պաշտպանել ՌԴ Սահմանադրությունը, պաշտպանել պետության անկախությունը, անվտանգությունը և ամողջականությունը, հավատարիմ ծառայել ժողովրդին»:

Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինը հայտարարել է, որ Պուտինը պաշտոնապես ստանձնել է նախագահի պաշտոնը, որից հետո նվագախումբը և երգչախումբը կատարել են Ռուսաստանի հիմնը: Նոր նախագահի կողմից երդում տալուց հետո Դմիտրի Մեդվեդևը, ով 4 տարի ղեկավարել է երկիրը, ավտոմատ կերպով դադարել է կատարել պետության ղեկավարի պարտականությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---