7 մայիսի 2012 - 17:14 AMT
ԵՄ դիտորդները խորհուրդ են տալիս իշխանություններին մինչև նախագահական ընտրություններն ուղղել բոլոր թերությունները

Մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում հայտնաբերված թերությունները չէին կարող զգալի ազդեցություն ունենալ արդյունքների վրա: Նման հայտարարությամբ մայիսի 7-ին Երևանում մամլո ասուլիսում հանդես են եկել Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, ԵԱՀԿ Մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների բյուրոյի առաքելությունների ղեկավարները: «Հայաստանում ընտրությունները մրցակցային էին և հիմնականում խաղաղ, չնայած թերություններին, որոնք խաթարել են վստահությունը գործընթացի հանդեպ»,- ասվում է դիտորդների հայտարարությունում:

Հայտարարության համաձայն, Հայատանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել նոր Ընտրական օրենսգրքի համաձայն, որն ապահովում է «կայուն իրավական հիմք ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար»: Սակայն, դիտորդների խոսքով, շահագրգիռ մարմինները հաշվի չեն առել այն միջոցի կողմերը, որով դիտարկվել են ներկայացված բողոքները, և դա խաթարել է արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքների հիմքերը:

Ինչպես նշել է ԵԱՀԿ ԵԽԽՎ առաքելության ներկայացուցիչ Ֆրանսուա Հավյեր դ’Դոննեան, նկատված թերությունները պետք է ուղղվեն: Դրանց շարքում դիտորդն առանձնացրել է որոշ կուսակցությունների վստահված անձնանց միջամտությունն ընտրական հանձնաժողովների աշխատանքին, ինչը խնդիրներ է ստեղծել ընտրողների համար, ինչպես նաև որոշ ընտրատեղամասերում ընտրողների վրա ճնշման դեպքերը:

Իր հերթին ԵԱՀԿ ՄԻԺԻԲ դիտորդների առաքելության ղեկավար Ռադմիլա Շեքերինսկայան նշել է, որ «չկան այնպիսի մեթոդներ, որոնց օգնությամբ կարելի է ազդել ընտրությունների ընթացքում այդ թերությունների և խախտումների վրա»:

ԵԽԽՎ դիտորդների առաքելության ղեկավար բարոնուհի Նիքոլսոնը նշել է ընտրողների ներկայության բարձր տոկոսը՝ ավելի քան 60 տոկոս, ինչպես նաև կոչ արել իշխանություններին մինչև հաջորդ ընտրություններն ուղղել բացահատված թերությունները:

Հայաստանում հերթական նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013-ի փետրվարին: