7 մայիսի 2012 - 17:36 AMT
Ընդդիմությունն Ադրբեջանում դեմ է հանդես եկել զանգվածային ձերբակալություններին

Ադրբեջանի հատուկ ծառայությունները հակակառավարական ակցիաների ժամանակ ձերբակալել են «Մուսավաթ» կուսակցության անդամներին, հայտնում է Իրանի պետական հեռուստառադիոն: Խոշորագույն ընդդիմադիր կուսակցության ակտիվիստներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել հետապնդումների և քաղբանտարկյալների խոշտանգումների, իսլամիստների զանգվածային ձերբակալությունների դեմ:

«Ջամիյաթ ազադ» կուսակցությունը դիմել է բնակչությանը՝ կոչ անելով մայիսի 10-ին բողոքի ակցիա անցկացնել կառավարության քաղաքականության դեմ: