Հաղթանակի օրվա և Շուշիի ազատագրման 20-ամյակի կապակցությամբ Արցախի նախագահը պարգևատրել է հայրենիքի պաշտպաններին

Հաղթանակի օրվա և Շուշիի ազատագրման 20-ամյակի կապակցությամբ Արցախի նախագահը պարգևատրել է հայրենիքի պաշտպաններին

PanARMENIAN.Net - Հաղթանակի օրվա, ԼՂՀ բանակի և Շուշիի ազատագրման 20-ամյա տարելիցի կապակցությամբ Արցախի նախագահը ստորագրել է պարգևատրման մասին մի շարք հրամաններ:

Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության և անձնական արիության համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել են 2 հոգի, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով` 3 հոգի:

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար «Արիության համար»մեդալով պարգևատրվել են 42 հոգի, որից 18-ը` հետմահու:

Մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, համարձակ գործողությունների, զորքերի մարտականպատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են 620 հոգի, որից 20-ը` հետմահու:

Շուշի քաղաքի ազատագրման համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվել են 57 հոգի, որից 8-ը` հետմահու:

«Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրվել են 2 հոգի, «Վաչագան Բարեպաշտ» մեդալով` 4 հոգի, «Երախտագիտություն» մեդալով` 12 հոգի և «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունը (ԱՄՆ):

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար ԼՂՀ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատողի պատվավոր կոչում է շնորհվել 1 հոգու:

Նույն օրը Նախագահը ստորագրել է նաև կարգադրություն 5 ազատամարտիկի ՎԱԶ-2115 մակնիշի ավտոմեքենաներ պարգևելու մասին:

Երկրի ղեկավարը ստորագրել էր նաև կարգադրություն մի խումբ Հայրենական մեծ պատերազմի վետերանների, Պաշտպանության բանակի զինծառայողների, Արցախի ազատամարտիկների, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հարազատների, ընդհանուր թվով 200 հոգու, արժեքավոր նվերներ հանձնելու մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---