«Երկիր». Սիսիանում ՀՀԿ-ն մարդկանց ստիպողաբար տարել է ընտրությունների

«Երկիր». Սիսիանում ՀՀԿ-ն մարդկանց ստիպողաբար տարել է ընտրությունների

PanARMENIAN.Net - Սիսիանում ՀՀԿ-ն մարդկանց ստիպողաբար տարել է ընտրությունների և պարտադրել ընտրել Հանրապետականին՝ համամասնական ընտրակարգով, և նրա առաջադրած թեկնածուին՝ մեծամասնական ընտրակարգով: «Երկիր»-ին Սիսիանից մայիսի 6-ին ահազագնել են, որ հիմնարկ-ձեռնարկությունների տնօրենները կոնտկրետ ժամերի, կոնկրետ վայրերում հավաքում են իրենց աշխատակիցներին և պարտադրում, որ նրանք ընտրության մասնակցեն և ընտրեն իրենց «առաջարկած» թեկնածուին և կուսակցությանը:

Ընդդիմացողներին էլ ապառնում են հեռացնել աշխատանքից: Իսկ կոնկրետ ժամի, կոնկրետ վայրում հավաքվելու պատճառն էլ ստուգելելն է, որ հանկարծ որևէ մեկը «չպլստա իր կամքն ազատ արտահայտելու գործընթացից»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---