8 մայիսի 2012 - 10:42 AMT
«Կրասնոդարը» Ռուսաստանի առաջնությունում 0:2 հաշվով զիջել է «Կրիլյա Սովետովին»

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 43-րդ տուրում Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի «Կրասնոդարը» 0:2 հաշվով զիջել է «Կրիլյա Սովետովին»:

«Կրասնոդարի» մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը խաղից հետո հայտարարել է,որ խաղի հաշիվը այնքան էլ արդար չէր:

«Երևում է «Կրիլյա Սովետովը» մեր թիմը չէ, քանի որ երկու անգամ պարտվել ենք նրանց, երկու անգամ` ոչ ոքի խաղացել:

Կարծում եմ` հաշիվն արդար չէր. մենք բազմաթիվ գոլային պահեր ունեինք: Լավ էինք խաղում, վտանգավոր պահեր էինք ստեղծում, սակայն գոլ չունեցանք: «Կրիլյան» երեք գոլային պահ ունեցավ, որոնցից երկուսն օգտագործեց: Սա ֆուտբոլ է և պետք է գոլ խփել, եթե ուզում ես հաղթել»,-Մուսլինի խոսքը հաղորդում է sports.ru-ն:

Նա ընդգծել է, որ իր խաղացողները լավ խաղաշրջան են անցկացրել. «Զբաղեցրել ենք 9-րդ հորիզոնականը. դա մեր նպատակն էր: Շնորհակալություն երկրպագուներին և տղաներին»:

43-րդ տուրից հետո «Կրասնոդարը» ունի 60 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: