8 մայիսի 2012 - 10:36 AMT
«Ժողովուրդ». Օսկանյանը դեմ է ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիային

«Ժողովուրդը» գրում է, որ ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը հերթական անգամ առանձնացել է սեփական կուսակցությունից` դեմ գնալով լռելու մասին կուսակցության պաշտոնական դիրքորոշմանը: Օսկանյանը հայտարարել է, թե «ինքը կատեգորիկ դեմ կլինի, եթե ԲՀԿ-ն կրկին կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ: «Ես կտրականապես դեմ կլինեմ նման կոալիցիային: Ես հաճախ եմ ասել, որ եթե մի քաղաքական ուժ միայնակ բացարձակ մեծամասնություն ունի, նրա հետ կոալիցիա կազմելը որևէ խնդիր չի լուծում և որևէ հակաշիռ չի ստեղծում խորհրդարանում», - ասել է Օսկանյանը: