8 մայիսի 2012 - 13:01 AMT
Ահաբեկիչ Բրեյվիկի զոհ դարձած վրացուհու հայրը կպահանջի դատել մարդասպանին Եվրոպական դատարանում

Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի գործողությունների արդյունքում սպանված վրացույի Տամտա Լիպարտելիանիի հայրը՝ Ավթանդիլ Լիպարտելիանին Բրյեվիկի դատավարությանը մասնակցելու նպատակով կմեկնի Նորվեգիա ցուցմունք տալու համար:

Ինչպես Նորվեգիա մեկնելուց առաջ հայտարարել է Լիպարտելիանին, նա մտադիր է մի շարք հարցեր առաջադրել դատարանին, սակայն դա կախված կլինի նրանից, թե որտեղ կանցնի դատը: Մասնավորապես, նա կպահանջի, որ Բրեյվիկին դատեն Եվրոպական դատարանում, որպեսզի նա ցմահ բանտարկության դատապարտվի:

Բրեյվիկի գործով դատավարությունը, որը մեղադրվում է մի շարք ահաբեկչությունների և 77 մարդու սպանության մեջ, կվերսկսվի մայիսի 10-ին: