2 հունիսի 2004 - 20:54 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ԵԽԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 23-ին ելույթ կունենա Եվրոպայի Խորհրդի Խորհրդանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում: Այդ մասին հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը` վկայակոչելով հունիսի 21-25-ը Սթրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ ամառային նստաշրջանի նախնական ծրագիրը: Ակնկալվում է, որ ելույթից հետո Հայաստանի նախագահը կպատասխանի ԵԽԽՎ պատգամավորների հարցերին: