8 մայիսի 2012 - 13:54 AMT
Ահարոն Ադիբեկյան. Բաժանվել է 2-2,5 մլն դոլար ընտրակաշառք

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին ընտրողների 2/3-ը քվեարկության է մասնակցել ազնիվ մղումներից ելնելով և միայն 1/3-ն է ընտրության գնացել որոշակի ակնկալիքներով։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը։ Սոցիոլոգի հավաստմամբ, ընտրակաշառքներ բաժանվել են հիմանականում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների կողմից։

Համամասնական ընտրակարգով առաջադրվածների դեպքում, Ադիբեկյանի կարծիքով, կուսակցություններն այդքան շատ փող չունեն բաժանելու:

«Բաժանվել է 2-2,5 մլն դոլար ընտրակաշառք հիմնականում ՀՀԿ–ի և ԲՀԿ–ի մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածունների կողմից»–հավելեց Ադիբեկյանը։