8 մայիսի 2012 - 13:55 AMT
Մայիսի 10-ին կդադարեցվի Նոր Նորքի 5-րդ զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, մայիսի 10-ին ժամը 09.00 - 21.00 կդադարեցվի Նոր Նորքի 5-րդ զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: