Արամ Կարապետյան. Ժողովուրդը զանգվածաբար կաշառք է վերցրել, քանի որ սպասելիք չուներ ԱԺ ընտրություններից

Արամ Կարապետյան. Ժողովուրդը զանգվածաբար կաշառք է վերցրել, քանի որ սպասելիք չուներ ԱԺ ընտրություններից

PanARMENIAN.Net - «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը գտնում է, որ ընտրակաշառքի դիմաց ժողովրդի քվեարկության զանգվածային դեպքերը բացատրվում են նրանով, որ ժողովուրդը սպասելիք չունի ԱԺ ընտրություններից՝ կարևորելով միայն նախագահական ընտրությունները»,-ասել է նա:

«1995-2008թթ. բոլոր նախագահական ընտրություններում ժողովուրդը հիմնականում իր իրական ձայները տվել է ընդդիմադիր թեկնածուներին: Մի երկիր նշեք, որտեղ ժողովուրդը 13 տարի շարունակ գնում և իր ձայնը տալիս է ընդդիմադիր թեկնածուին: Այլ բան, որ ընդդիմությունը չի կարողանում այդ ձայները իրական հաղթանակի վերածել…2008թ. բախումների ժամանակ, որ ժողովուրդն էր պայքարում՝ ընտրակաշառք վերցրածը թե չվերցրածը»«-հայտարարել է Կարապետյանը:

Ըստ նրա, «միայն մի դեպքում 13 տարի շարունակ իր ձայնը ընդդիմությանը տված ժողովուրդը զանգվածաբար գնում և ընտրակաշառք է վերցնում՝ երբ չի կարևորում այդ ընտրությունները և ակնկալիք չունի դրանցից, կամ էլ ընդդիմության խաղերի պատճառով, երբ չի տեսնում մարդկանց կամ քաղաքական ուժերի, որոնք կարող են փոխել իրավիճակը»: Կարապետյանը նշել է նաև, որ 54 հազար անվավեր քվեաթերթիկները նույնպես վկայում են այն մասին, որ մարդիկ այնքան էլ չեն կարևորում խորհրդարանական ընտրությունները:

Կարապետյանը հավելել է, որ իշխանություններն ի դեմս գործող նախագահ Սերժ Սարգսյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փորձում են համոզել ժողովրդին, որ փողի օգնությամբ կկարողանան ամեն ինչի հասնել այս երկրում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---