Ալեքսանդր Իսկանդարյան. Ընտրություններն աչքի ընկան ուժեղ մրցակցությամբ

Ալեքսանդր Իսկանդարյան. Ընտրություններն աչքի ընկան ուժեղ մրցակցությամբ

PanARMENIAN.Net - Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը հայտարարել է, որ ինչպես բուն ընտրարշավը, այնպես էլ ընտրությունները բավականին հետաքրքիր անցան: Իսկանդարյանը մի քանի հատկանիշներով առանձնացրեց անցած ընտրությունները. 1. Ընտրություններն աչքի ընկան ուժեղ մրցակցությամբ:

Մրցակցությունը գնում էր ոչ թե իշխանությունների ու ընդդիմության միջև՝ պայքարը գնում էր երկու ընդդիմադիր կուսակցությունների՝ ՀԱԿ և «Ժառանգության» միջև, ինչպես նաև իշխանական կուսակցությունների միջև՝ ՀՀԿ և ԲՀԿ: 3. ԶԼՄ-ներն աննախադեպ ազատ էին իրադարձությունների լուսաբանման հարցում: Բոլոր կուսակցություններին արտահայտվելու հնարավորություն է տրվել և լուսաբանումը մամուլում ընթացել է չեզոք մթնոլորտում: 4. Ընտրարշավը հիմնված էր ոչ թե գաղափարների, այլ տեխնոլոգիաների պայքարի վրա: Ընտրողներին գրավում էին վարչական ռեսուրսի կիրառմամբ, ինչպես նաև «նվերներով», ինչպես դա բնութագրվեց ԵԱՀԿ զեկույցում, հայտարարել է Իսկանդարյանը: Նման նվերներ են փողոցների ասֆալտապատումը և ընդհանուր առմամբ վերանորոգման աշխատանքները, ինչպես նաև , օրինակ, տրակտորներ բաժանելը և այլն: Այն կուսակցությունները, որոնք օգտագործեցին գաղափարական պայքարը, տանուլ տվեցին ընտրություններում:

Բացի այդ, որպես առանձին փաստ Իսկանդարյանը նշեց այն հանգամանքը, որ կուսակցությունները ձեռնպահ մնացին ի սկզբանե արդյունքները ժխտելուց, կեղծարարությունների մասին պարտադիր հայտարարություններից: Ինչ վերաբերում է տեխնիկական խնդիրներին, ապա դրանք նպաստեցին անվստահության աճին իշխանությունների հանդեպ այն պարագայում, երբ այդ վստահությունն առանց այդ էլ այնքան էլ բարձր չէր:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---