12  08.05.12 - Բողոքի ակցիա "ԱՕՔՍ"-ի շենքի դիմաց

ԱՕԿՍ–ի շենքի քանդված հատվածը կվերականգնվի

ԱՕԿՍ–ի շենքի քանդված հատվածը կվերականգնվի

PanARMENIAN.Net - Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և համագործակցության հայկական ընկերության` ԱՕԿՍ–ի շենքի քանդված հատվածը կվերականգնվի։ Այս մասին ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի, մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանի հետ քննարկումից հետ հայտարարեցին ԱՕԿՍ–ի պահպանության համար ստեղծված քաղաքացիական նախաձեռնության անդամները։

«Քննարկումից պարզ դարձավ, որ քանդման որևէ հիմք չի ներկայացվել կառուցապատող «Լոկալ Դիվելոփրս»–ի կողմից։ Ընկերությունը շտապել է և շուտ է իրականացրել քանդման գործընթացը։ Որոշվեց, որ քանդված հատվածը պետք է վերականգնվի»,– ասաց «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Գրիգոր Ղազարյանը։

Ակտիվիստները պահանջել են մշակույթի նախարարությունից կնքել հուշարձան–շենքի պահպանության պարտավորագիր, որով կերաշխավորվի քանդված հատվածի վերականգնումը և հուշարձանի ամբողջական տեսքի պահպանումը։ Նրանք նշեցին, որ ամեն ինչ անելու են, որպեսզի պարտավորագիրն անմիջապես շրջանառության մեջ մտնի։

«Փրկենք հուշարձանները» նախաձեռնության անդամ Նարեկ Աշուղաթոյանն ասաց, որ իրենք կփորձեն ամեն կերպ օգնել քանդված մասի և Լալայանց փողոցի կորցրած հատվածի վերականգմանը։

Երեկվանից սկսել է ԱՕԿՍ–ի շենքի ետնամասի քանդման աշխատանքները։ «Լոկալ Դիվելոփրս» ընկերության այնտեղ կառուցում է հյուրանոց և մտադիր է վերականգնել Լալայանց փողոցի կորցրած հատվածը:

4  08.05.12 - Քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչների երթը Մշակույթի նախարարություն` պահանջելու բացատրություն "ԱՕՔՍ"-ի շենքի վերաբերյալ
 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---