Քաղաքագետ. Մարդիկ Հայաստանում հոգնել են քաղաքականությունից

Քաղաքագետ. Մարդիկ Հայաստանում հոգնել են քաղաքականությունից

PanARMENIAN.Net - «Ընտրությունները Հայաստանում բավականին ակտիվ էին, ընտրողների մասնակցությունը վկայում է դրա մասին»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Մյուս կողմից մարդիկ հոգնել են քաղաքականությունից»: Նրա խոսքով` ժողովուրդը պատրաստ է ակտիվություն ցուցաբերել` մասնակցելով ընտրություններին, հանրահավաքներին, բայց և պատրաստ է վերցնել «մի բանկա մուրաբան»: Դա նորմալ է: Ողջ բնակչությունը չէ, որ հետաքրքրված է քաղաքականությամբ: Մարդիկ տարբեր հետաքրքրություններ ունեն, անգամ եվրոպական երկրներում կուսակցություններն ամեն կերպ հետաքրքրում են մարդկանց: Բոլորին չեն գրավում ընտրությունները, կան շատ ապաքաղաքականացված մարդիկ: Եվ Հայաստանում նույնպես նրանց փորձում են ամեն կերպ գրվել դեպի ընտրություններ: Մյուս կողմից պետք է դաս քաղել, չէ որ եթե դու վաճառում ես քո ձայնը, դա նույնպես մասնակցություն է գործընթացին:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---