Մայիսի 11-ին ՈՒԵՖԱ-ն կստանձնի EURO-2012-ի բոլոր մարզադաշտերի կառավարումը

Մայիսի 11-ին ՈՒԵՖԱ-ն կստանձնի EURO-2012-ի բոլոր մարզադաշտերի կառավարումը

PanARMENIAN.Net - Բոլոր մարզադաշտերը, որտեղ պլանավորված է 2012-ի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերի անցկացումը, պատրաստ են ամենաբարձր մակարդակով անվտանգության ապահովմանը, հավաստիացրել է Ուկրաինայում մրցաշարի տնօրեն Մարկիյան Լուբկիվսկին:

«Ուկրաինայի և Լեհաստանի բոլոր մարզադաշտերը պատրաստ են անվտանգության ապահովման ամենաբարձր մակարդակին: Հիշեցնեմ, որ խմբային մրցաշարի բոլոր խաղերը մեր կողմից գնահատվել են որպես ցածր ռիսկի խաղեր»,- ասել է նա:

Լուբկիվսկին հաղորդել է, որ մայիսի 1-ին ՈՒԵՖԱ-ն կվերցնի բոլոր մարզադաշտերն իր կառավարման տակ: «Մայիսի 12-ից կսկսվի ուսուցման ծրագիրը ստյուարդների, կամավորների և պահակների համար, ովքեր կաշխատեն մարզադաշտերում»,- ասել է նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---