Ալեքսանդր Իսկանդարյան. Ընտրությունների արդյունքները ՀԱԿ-ի և «Օրինաց երկրի» համար լիովին տրամաբանական են

Ալեքսանդր Իսկանդարյան. Ընտրությունների արդյունքները ՀԱԿ-ի և «Օրինաց երկրի» համար լիովին տրամաբանական են

PanARMENIAN.Net - Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով, Հայ ազգային կոնգրեսի և «Օրինաց երկիր» կուսակցության արդյունքները լիովին տրամաբանական են: Իսկանդարյանը հայտարարել է. «Ես ասել էի, որ երկու կուսակցություններից բացի մնացածը պայքարելու են անցնելու համար, այդպես էլ եղավ»: Նա նշել է, որ խորհրդարան մտած մնացած 4 կուսակցությունները և դաշինքն անցել են հազիվ հատելով 5 տոկոսի սահմանը կուսակցությունների համար և 7 տոկոսի սահմանը ՀԱԿ դաշինքի համար: Իսկանդարյանի խոսքով, ՀԱԿ-ի մոտ ձայների նման քանակի պատճառը, առաջին հերթին, ընդդիմադիր պայքարից բնակչության հոգնածության մեջ է, երկրորդ, քանի որ ընտրությունները խորհրդարանական էին, այլ ոչ թե նախագահական, որոնց ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հավաքել էր 21 տոկոս: Քաղաքագետը նշել է, որ անցած ընտրություններից անցել է չորս տարի, այդ ընթացքում շատ բան է փոխվել:

«Օրինաց երկիրն» իր հերթին հասել է հաջողության, հաղթահարելով 5 տոկոսի արգելքը, հայտարարել է Իսկանդարյանը: Իհարկե հարց է, թե դա ում հաջողությունն է: «Սա սպոյլեր-կուսակցություն է, նման ռուսական կուսակցություններին, և պետք է որպես աջակցություն իշխող կուսակցությանը խորհրդարանում մեծամասնություն ապահովելու համար»,- հայտարարել է քաղաքագետը: Այս կուսակցության օգտագործումը, որը հիանալի կատարել է իր դերը, ապացուցում է այն, որ ՀՀԿ-ն համոզված չի եղել, որ ԱԺ-ում մեծամասնություն կկազմի, եզրափակել է Իսկանդարյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---