3 հունիսի 2004 - 17:54 AMT
ՀԱՅ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ` ՉՄԵԿՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
«Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության քաղխորհրդի անդամ եւ մամլո ծառայության ղեկավար Սուրեն Սուրենյանցի նկատմամբ փոխվել է խափանման միջոցը: Երեկ երեկոյան նա ազատ է արձակվել` չմեկնելու մասին ստորագրությամբ: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Սուրենյանցի փաստաբան Ռոբերտ Գրիգորյանը, տվյալ որոշումն ընդունելիս հաշվի է առնվել կալանավորի առողջական վիճակը, այդ թվում եւ տարած սրտի նոպան, նրա զղջումը եւ միջնորդությունը ինչպես պաշտպանության, այնպես էլ օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի կողմից: Նշենք, որ Սուրենյանցը ձերբակալվել էր սահմանադրական կարգի բռնի փոփոխման կոչերի եւ իշխանության ներկայացուցչին վիրավորանք հասցնելու մեղադրանքով: