Բրյուսելի fiEstival փառատոնում կներկայացվի հայ մեծանուն փիլիսոփա, երաժիշտ Գյուրջիևի ժառանգությունը (վիդեո)

Բրյուսելի fiEstival փառատոնում կներկայացվի հայ մեծանուն փիլիսոփա, երաժիշտ Գյուրջիևի ժառանգությունը

PanARMENIAN.Net - Բրյուսելի հայտնի fiEstival պոեզիայի և երաժշտության փառատոնում տեղ է գտել հայազգի փիլիսոփա, երաժիշտ, պարուսույց, գրող Գ. Գյուրջիևին նվիրված ծրագիր: Փառատոնը սկսվել է մայիսի 7-ին և շարունակվելու է մինչև մայիսի 13-ը:

PanARMENIAN.Net ի թղթակիցը զրուցեց Գուրջիևի անվան ժող. նվագարանների համույթի գեղարվեստական ղեկավար Լևոն Իսկէնյանի հետ, ով պետք է ելույթ ունենա փառատոնի վերը նշված ծրագրում: Համույթի ելույթը տեղի է ունենալու մայիսի 11-ին, համերգից առաջ ընթերցվելու են Գյուրջիևի աշակերտ, ֆրանսիացի բանաստեղծ Ռենե Դումալի բանաստեղծությունները:

Գուրջիևի անվան ժող. նվագարանների համույթը հիմնադրվել է 2008թ. Լևոն Իսկէնյանի կողմից և իր առաջին համերգը տվել է Գյուրջիևի հայրենիքում` Գյումրիում: Խումբը ելույթ է ունեցել Հրազդանում, Չարենցավանում, Վանաձորում և այլ քաղաքներում: Խումբը մեծ հաջողությամբ և հանդիսականով լեփ-լեցուն դահլիճներում ելույթ է ունենում նաև աշխարհի բազմաթիվ երկրներում, ներկայացնելով Գյուրջիևի թողած արժեքավոր ժառանգությունը: Ապրիլին խումբը ելույթ է ունեցել Իտալիայում և Շվեյցարիայում, իսկ հունիսին ելույթ կունենա Գերմանիայում: Հայրենիքում նույնպես սպասվում են համերգներ:

Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ համույթի նոր ձայնասկավառակի շնորհանդեսը: Ձայնասկավառակն արժանացել է ջերմ ընդունելության՝ ամբողջ աշխարհում, և միջազգային մամուլի հեղինակավոր անունների (ինչպես օրինակ BBC Music Magazine,The Guardian, The Financial times, The Independent, USA National public Radio NPR Music, Mitteldeutsche Zeitung,L’Unita,LA LIBERTÉ,The Wire) չափազանց բարձր գնահատականին։ Բրիտանական Songlines magazine-ն այն ընդգրկել է աշխարհի 10 լավագույն CD ալբոմների շարքում, Ավստրալիայի պետական ռադիոն սեպտեմբերին այն ճանաչել է շաբաթվա լավագույն ալբոմ։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---