3 հունիսի 2004 - 18:32 AMT
ԱՄՆ ՀԱՅԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՐԱԳԱՑՆԵԼ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԲԱՆԱՁԵՎԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
Ամերիկյան Ֆրեզնո քաղաքում տեղի է ունեցել բողոքի ցույց, որի մասնակիցները պահանջում էին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դենիս Հասթըրթից եւ Սենատի մեծամասնության ղեկավար Բիլլ Ֆրիսթից ճշտել ցեղասպանության վերաբերյալ 193-րդ բանաձեւի քվեարկության ժամկետը: Ինչպես հաղորդել են Ամերիկայի հայ դատի հանձնախմբում (ԱՀԴՀ), ավելի վաղ հանդես գալով տեղի հեռուստատեսությամբ, Դ.Հասթըրթը հայտարարել է, թե «այդ հարցն իր հետեւանքները կարող է ունենալ միջազգային մակարդակում եւ «այդ ուղղությամբ պետք է աշխատել պետքարտուղարության եւ Սպիտակ տան հետ»: Ինչպես հաղորդում է ԱՀԴՀ-ն, եթե Պալատի խոսնակը չորոշի բանաձեւի քվեարկության օրը, այն կկորցնի իր ուժը մինչ տարեվերջ: Հիշեցնենք, որ 193-րդ բանաձեւը նվիրված է ԱՄՆ-ում Մարդկության դեմ զանգվածային ոճրագործությունների մասին կոնվենցիայի կիրառման 15-ամյակին, որտեղ հիշատակվում է նաեւ Հայոց ցեղասպանությունը: