ԱԺ ընտրությունների օրը լրագրողի աշխատանքին խոչընդոտած անձի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

ԱԺ ընտրությունների օրը լրագրողի աշխատանքին խոչընդոտած անձի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

PanARMENIAN.Net - Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով (լրագրողի աշխատանքի խոչընդոտում) քրեական գործ է հարուցվել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանին բռնության ենթարկած անձի նկատմաբ։ Ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է նաև բռնություն կատարածի ինքնությունը։ Նախաքննությունը դեռևս շարունակվում է։

Մայիսի 6-ին` Խորհրդարանական ընտրությունների օրը, Էլինա Չիլինգարյանը հաղորդում էր տվել ոստիկանության Էրեբունու բաժնում, որ նույն օրը՝ 11.00-ի սահմաններում, Երևանի Խաղաղ Դոնի 25 հասցեում գտնվող թիվ 178 դպրոցում տեղակայված թիվ 12/32 ընտրատեղամասի բակում նկարահանումներ կատարելիս ոմն Վարդան խոչընդոտել է իր մասնագիտական օրինական գործունեությանը, այն է` մոտեցել է իրեն, դիտավորյալ հարվածելով իր ձախ ձեռքին, գետնին է գցել «ՖԼԻՊ» տեսակի տեսախցիկը` դրանով իսկ խոչընդոտելով իր մասնագիտական գործունեությանը:

Մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Համաձայն բոլոր 1982 ընտրատեղամասերի քվեաթերթիկների մշակման արդյունքում ստացած նախնական տվյալների` կուսակցություններն ու բլոկը դասավորվել են հետևյալ կարգով. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 663 066 (44,05 %), «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 454 684 (30,20 %), Ժառանգություն»` 87 095 (5,79 %), Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ` 106 910 (7,10 %), «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 86 296 (5,73 %), «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 82 690 (5,49 %), Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)` 5 633 (0,37 %), Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 15 933 (1,06 %), «Միավորված հայեր» կուսակցություն` 3 080 (0,20 %):

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---