Մայիսի 9-ին ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի բացառապես Արամ Խաչատրյանի գործերը

Մայիսի 9-ին ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի բացառապես Արամ Խաչատրյանի գործերը

PanARMENIAN.Net - Մայիսի 9-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է Արամ Խաչատրյանի միանգամից երեք ստեղծագործություն մեկ համերգում. կկատարվեն Դաշնամուրի կոնցերտը, Ջութակի կոնցերտը և Կոնցերտ-ռապսոդիան թավջութակի և նվագախմբի համար:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են նվագախմբի մամլո ծառայությունից, համերգը շատ խորհրդանշական բնույթ է կրում, քանի որ հենց մայիսի 9-ին` մեծ հաղթանակների օրը կատարվելու է հայ ամենահայտնի կոմպոզիտորի ստեղծագործությունները նոր սերնդի դասական ամենահեռանկարային երաժիշտների մասնակցությամբ:

Համերգի մենակատարներն են լինելու դաշնակահար Նարե Արղամանյանը, ջութակահար Անուշ Նիկողոսյանը և թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը:

Համերգը ղեկավարելու է Էդուարդ Թոփչյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---