Բաքուն իրեն իրավունք է վերապահում հորդորել ՄԱԿ-ին միջամտել ԼՂՀ նախագահի ընտրություններին

Բաքուն իրեն իրավունք է վերապահում հորդորել ՄԱԿ-ին միջամտել ԼՂՀ նախագահի ընտրություններին

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Աղշին Մեհտիևը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին նամակ է հղել ԼՂՀ նախագահի ընտրությունների կապակցությամբ:

Մեհտիևը, օգտվելով հայկական կողմից բողոքելու առիթից, անշուշտ, չի հիշատակել այն փաստը, որ Ադրբեջանը մշտապես խոչընդոտում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ձախողելով բանակցությունները: Ադրբեջանի մշտական ներկայացուցիչն իր նամակում «մոռացել է» հիշատակել, որ ադրբեջանական բանակը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը շփման գծում՝ անտեսելով միջազգային հանրության կոչերը, չի համաձայնվում ետ քաշել դիպուկահարներին առաջնային գծից և գնդակոծում է հայկական բնակավայրերը:

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը պահանջել Հայաստանի ղեկավարությունից հրաժարվել անեկսիայի ու էթնիկ զտումների ապակառուցողական քաղաքականությունից»,-ասվում է մի երկրի մշտական ներկայացուցչի նամակում, որի իշխանությունները կազմակերպեցին հայերի ջարդերը Սումգայիթում ու Բաքվում, որոնք մշտապես Ղարաբաղի դեմ պատերազմի կոչեր են անում, որոնց համար գլխավոր գաղափարը այն է, որ «հայերը Ադրբեջանի թիվ մեկ թշնամիներն են»:

Նշենք, որ միջազգային դիտորդները ազատ, ժողովրդավարական ու միջազգային չափանիշներին համապատասխանող են ճանաչել Արցախում կայացած բոլոր ընտրությունները:

ԼՂՀ նախագահի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին: Առաջադրվել է նախագահության 4 թեկնածու: Ինքնաառաջադրման կարգով իրենց թեկնածություններ են առաջարկել ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը: ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, Հայաստանի գյուղակադեմիայի Ստեփանակերտի բաժանմունքի փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը և ներկայումս գործազուրկ Վալերի Խաչատրյանը, որը նախկինում եղել է ԼՂՀ ԱԺ ընդահնուր բաժնի վարիչը: Բոլոր չորս թեկնածուներն անկուսակցականներ են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---