Լույս են տեսել Չարենցի նորահայտ անտիպ ժառանգության նմուշները

Լույս են տեսել Չարենցի նորահայտ անտիպ ժառանգության նմուշները

PanARMENIAN.Net - «Նաիրի» հրատարակչությունում պետական պատվերով լույս է տեսել Եղիշե Չարենցի «Գիրք մնացորդաց» գիրքը, որում տեղ են գտել գրողի նորահայտ անտիպ ժառանգության նմուշները: Գիրքը բացում է Դավիթ Գասպարյանի «Չարենցի ձեռագրերի և հարակից խնդիրների մասին» մուտքի ծավալուն խոսքը:

Ժողովածուն բաղկացած է «Պոեմներ», «Բանաստեղծություններ», «Պաշտոնական գրություններ», «Զանազան գրություններ», «Նամակներ, հեռագրեր», «Մակագրություններ, ընծայագրեր», «Պատառիկներ», «Թարգմանություններ», «Կենսագրական վավերագրեր», «Ծանոթագրություններ, մեկնաբանություններ, բնագրային տարբերություններ» բաժիններից: Դրանց հաջորդում է կազմողի «Անհատականություն և ստեղծագործական ազատություն» ուսումնասիրությունը: Գիրքը փակվում է Չարենցի կյանքի ու ստեղծագործության համառոտ տարեգրությամբ: Այն գիտական հրատարակություն է և նվիրվում է Չարենցի ծննդյան 115 ամյակին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---