Ոստիկանությունը պարզաբանում է տարածել «Ժառանգության» նախնական գնահատականի վերաբերյալ

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել «Ժառանգության» նախնական գնահատականի վերաբերյալ

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունն անհիմն է որակում մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբի տարածած այն տեղեկատվությունն ըստ որի` մարզերից զանգվածաբար բերված ընտրողների ժամանակավոր գրանցել են երևանյան բնակարանների հասցեներում, ինչն էլ ընտրողներին հնարավորություն են տվել կրկնակի մասնակցել ընտրություններին։

«Բնակիչների հաշվառումները ոստիկանությունն իրականացրել է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ սահմանված կարգով: Հիշյալ իրավական ակտերը բնակիչներին «ժամանակավոր գրանցման» իրավունք չեն վերապահում»,–պարզաբանում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է նաեւ, որ թե մշտական, թե լրացուցիչ ցուցակները կազմավորվել են ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան եւ բոլոր ընտրողները ներառված են եղել ընտրողների միայն մեկ ցուցակում ու միայն մեկ անգամ:

Ոստիկանությունը կոչ է անում «Ժառանգության» տրամադրել ընտրացուցակների վարման խախտումների վերաբերյալ որւեէ փաստաթուղթ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---