25  08.05.12 - ՀԱԿ-ի հանրահավաքը Ազատության հրապարակում

Արամ Մանուկյան. ՀԱԿ-ը ՍԴ կդիմի ԱԺ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով

Արամ Մանուկյան. ՀԱԿ-ը ՍԴ կդիմի ԱԺ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով

PanARMENIAN.Net - ՀՀՇ վարչության նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը հայտնել է, որ ՀԱԿ-ը պատրաստվում է Սահմանադրական դատարան դիմել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով: Այդ մասին Մանուկյանը հայտնել է Երևանում ընթացող հանրահավաքի ժամանակ:

Նրա խոսքով` նման դիմումի համար հիմք է ծառայում, մասնավորապես, Սարգսյանի և գործադիր իշխանության այլ բարձրաստիճան անձանց մասնակցությունը նախընտրական քարոզարշավին, «ինչը հակասահմանադրականության դրսևորում է` ուռճացրած ընտրացուցակներ, ինչպես նաև ընտրողների անձնագրերում անհետացող թանաքով կնիքներ, ինչը թույլ է տվել բազմակի քվեարկում իրականացնել»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---