Փաշինյան. Հայկական իշխանությունները սեփական ժողովրդի ցեղասպանություն են իրականացնում 8 մայիսի 2012 - 20:13 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, Հայ ազգային կոնգրեսի անդամ Նիկոլ Փաշինյանը Երևանում ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտնել է, թե գտնում է, որ հայկական իշխանությունները` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, սեփական ժողովրդի ցեղասպանություն են իրականացնում: Այս կապակցությամբ, նրա խոսքով, մայիսի 6-ը յուրօրինակ ապրիլի 24 է դարձել: Փաշինյանը հայտնել է նաև, որ Հայաստանն այժմ «քոչարյանասարգսյանական օսվենցիմ է»: Փաշինյանը նաև անդրադարձել է իր մեծամասնական մասնակցությանը ընտրություններին` ընդգծելով, որ այդ «օսվենցիմում» գտնվել է 9099 ազատ և հպարտ քաղաքացի, ովքեր, անկախ ամեն ինչից, քվեարկել են իր օգտին: Նիկոլ Փաշինյանը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունն էր առաջադրել թիվ 7 ընտրատարածքում:
Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում Ֆրանսահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելվել է․ Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել «Ես Հայաստանից գնացոը չեմ, հենց այստեղ, անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ»,–ասել է նա տեսաուղերձում Ալիև․ Մոսկվան ու Բաքուն ևս մեկ մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավի շրջանակում Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքում կա երկաթգիծ, որը կապում է ադրբեջանա-ռուսական սահմանը Ադրբեջանի և Իրանի սահմանի հետ Նոյեմբերյանում իրավիճակը լարված է, ճանապարհ են փակել․ Բագրատ սրբազանը կոչ է արել ինքնագործունեությամբ չզբաղվել Սրբազանը ակտիվ քաղաքացիներին կոչ է արել 4–5–հոգանոց խորհուրդ կազմել |