Mutua Madrid Open. Դավիթ Նալբանդյանը դուրս է մնացել հետագա պայքարից

Mutua Madrid Open. Դավիթ Նալբանդյանը դուրս է մնացել հետագա պայքարից

PanARMENIAN.Net - Մադրիդում Caja Magica կորտերում շարունակվում է Mutua Madrid Open սուպերառաջնությունը:

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հանդիպել է Միլոշ Ռաոնիկի (Կանադա) հետ և երկուն սեթերում զիջել 4:6, 4:6 հաշվով:

Պաշտոնական հանդիպումներում սա թենիսիստների առաջին խաղն էր:

Մադրիդում ընթացող մասթերսին մասնակցում են նաև համաշխարհային վարկանիշի առաջին երեք համարները` Նովակ Ջոկովիչը (Սերբիա), Ռաֆայել Նադալը (Իսպանիա) և Ռոժեր Ֆեդերերը (Շվեյցարիա):

Մայիսի 13-ին ավարտվող առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 3 973 695 եվրո:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---