Լևոն Տեր-Պետրոսյանը վայր կդնի իր պատգամավորական մանդատը, ԱԺ-ում նրան կփոխարինի Հրանտ Բագրատյանը 8 մայիսի 2012 - 21:08 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը Երևանում հանրահավաքի ժամանակ հայտնել է, որ չի մտնի ապագա Ազգային ժողովի կազմից մեջ, վայր կդնի իր պատգամավորական մանդատը և նրան խորհրդարանում կփոխարինի Հրանտ Բագրատյանը: Տեր-Պետրոսյանի խոսքով` իր ներկացուցչությունը ԱԺ-ում իմաստ կունենար, «եթե ՀԱԿ-ը միայնակ կամ այլ ընդդիմադիր ուժերի հետ մեծամասնություն կազմեր ապագա խորհրդարանում կամ եթե ՀՀԿ-ն կորցներ իր մեծամասնությունը»: ՀԱԿ-ի ղեկավարը նշել է նաև, որ քաղաքակիրթ աշխարհում հաստատված ավանդույթի համաձայն, նախկին նախագահներին չի պատշաճում տեղ զբաղեցնել խորհրդարանում։ Ընդ որում նա ընդգծել է, որ չի պատրաստվում դադարեցնել իր քաղաքական գործունեությունը։ «Թեև համարում եմ, որ լիովին կատարել եմ իմ պարտքը ժողովրդի ու երկրի հանդեպ, սակայն անգամ դա ինձ իրավունք չի տալիս հեռանալ ասպարեզից»,- ասել է Տեր-Պետրոսյանը: Նա հավելել է, որ կշարունակի անել ամեն ինչ՝ «հայ ժողովրդին քոչարյանասերժական չարագործ ավազակախմբից ազատելու համար»։ «Թող ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանն իմանան, որ ես կշարունակեմ պայքարն այնքան ժամանակ, որքան կներեն իր ֆիզիկական ուժերը և որքան իր ծառայությունը պահանջված կլինի ժողովրդի կողմից»,- հայտնել է Տեր-Պետրոսյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ քննարկվում են՝ ձեր սիրած ու չսիրած Ըստ նրա, վարչապետի թեկնածուն կարող է լինել նաև այլ քաղաքական ուժերից ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |