25  08.05.12 - ՀԱԿ-ի հանրահավաքը Ազատության հրապարակում

Լևոն Տեր-Պետրոսյան. Իշխող վարչակարգը մնացել է նույն խաժամուժը

Լևոն Տեր-Պետրոսյան. Իշխող վարչակարգը մնացել է նույն խաժամուժը

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը Երևանում հանրահավաքի ժամանակ մեկնաբանել է մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները:

Նա նշել է, որ այս անգամ հաստատվեց իմ այն պնդումը, որ «Հայաստանում ցանկացած հաջորդ ընտրություն ավելի վատն է, քան նախորդը»:

Տեր-Պետրոսյանի խոսքով` այս ընտրությունների ժամանակ իշխանությունները դիտորդների զգոնությունը բթացնելու համար հանճարեղ հնարամտությամբ հորինել է ընտրախախտումների նոր անսպասելի մեխանիզմներ։

«Եթե հանրապետականները կարծում են, թե արդար հաղթանակ են տարել, թող կարծեն, եթե պնդում են, թե Հայաստանի պատմության լավագույն ընտրություններն են անցկացրել, թող պնդեն»,- նկատել է ընդդիմադիր ՀԱԿ-ի ղեկավարը:

Ընդ որում նա հավելել է, որ անկախ ամեն ինչից «Հայաստանի իշխող վարչախումբը մնացել է գողերի, կաշառակերների, մարդասպանների, տգետների ու անկիրթների նույն խաժամուժը»:

Տեր-Պետրոսյանը հայտնել է նաև, որ պատիվը պատկանում է ժողովրդի այն հատվածին, որն իր ձայնը տվել է Կոնգրեսին: Նա ընդգծել է, որ Հայ ազգային կոնգրեսը շարունակելու է պայքարն իր բոլոր հռչակած նպատակներին հասնելու համար, և «ոչ մի ձախողում, ոչ մի անհաջողություն մեզ չի վհատեցնելու»:

Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին ընտրություններին, ապա, ՀԱԿ-ի ղեկավարի խոսքով, հանուն իր աշխարհաքաղաքական շահերի և կայության տարածաշրջանում այն զոհաբերեց ժողովրդավարությունը Հայաստանում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---