10 մայիսի 2012 - 10:51 AMT
Հրանտ Մելքումյանը «Բոսնա-2012-ում» շարունակում է գլխավորել վարկանիշային աղյուսակը

Սարաևոյում շարունակվում է «Բոսնա-2012» միջազգային շախմատային մրցաշարը: Հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը 7-դ տուրում առաջին պարտությունն է կրել` զիջելով Եվգենի Պոստինին (Իսրայել):

Չնայած դրան, հայ շախմատիստը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նա ունի 5,5 միավոր:

8-րդ տուրում նրա մրցակիցն է լինելու ռուս Միխայիլ Անտիպովը, ով 5 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

2011թ նույն մրցաշարում հայ շախմատիստը զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը, իսկ հաղթող էր դարձել Բաադուր Ջոբավանը (Վրաստան):