4 հունիսի 2004 - 17:29 AMT
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԵՐԸ ՎԱՇԻՆԳԹՈՆ ԵՎ ՄՈՍԿՎԱ
Հունիսի 14-15-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը աշխատանքային այց կկատարի Վաշինգթոն: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, Վ. Օսկանյանի մյուս աշխատանքային այցը կկայանա մոտավորապես մեկ ամսից` հուլիսի 6-7-ը նա կայցելի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա: