10 մայիսի 2012 - 12:49 AMT
Ավելի քան 20 իտալական ֆուտբոլային ակումբներ կտեղեկացվեն պայմանավորված խաղերի հետաքննության մասին

Իտալիայի ավելի քան 20 ֆուտբոլային ակումբներ կտեղեկացվեն այն մասին, որ իրենց նկատմամբ հետաքննություն է սկսվել` կապված պայմանավորված խաղերի հետ:

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ 61 մարդ, այդ թվում` ներկայումս խաղացող 52 ֆուտբոլիստ, կտեղեկացվեն այն մասին, որ ստիպված կլինեն պատասխանել հետաքննության հետ կապված հարցերի:

Ամիսներ շարունակ Քննիչներն ուսումնասիրել են ֆուտբոլիստների` խաղերի արդյունքները մանիպուլյացիայի ենթարկող ստվերային տոտալիզատորների հետ առնչության հարցը:

Անդրեա Մասիելոն` «Բարի» ակումբի նախկին խաղացողը վերջերս խոստովանել է, որ ավտոգոլ է խփել` տասնյակ հազարավոր եվրո պարգևատրման դիմաց: Այն ժամանակ ակումբը հանդես էր գալիս իտալական ֆուտբոլի բարձրագույն լիգայում, հաղորդում է BBC-ն: