10 մայիսի 2012 - 13:20 AMT
Samsung Galaxy-ն դարձել է 2012թ Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի պաշտոնական գործընկեր

Samsung Galaxy S III պաշտոնապես կոչվել է 2012թ Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի սմարթֆոն: Այս միջոցառման համար ստեղծվել է հատուկ քառակի միջուկով սմարթֆոն` զինված NFC- Visa payWave վճարային համակարգով:

Նորույթի քանակը սահմանափակ է ինելու, ուստի այն լայն տարածում չի ունենա: Սմարթֆոնը տրվելու է մարզիկներին, ում հովանավորում է Visa-ն:

Samsung Galaxy S III-ը, որը միջազգային շուկա դուրս կգա, կունենա NFC մոդուլ, որը թույլ կտա տվյալներ փոխանակել 10 սանտիմետր հեռավորության վրա: Այն բջջաին վճարումներ կատարելու համար է նախատեսված: