10 մայիսի 2012 - 13:21 AMT
Մարալիկի շրջանի միայնակ թոշակառուներն ու մանկատան շրջանավարտները բնակարաններ կստանան

Հայաստանում սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման շրջանակներում, Հայաստանի Մարալիկի շրջանում արդեն շահագործման է հանձնվել 3 շենք:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը,այս ֆոնդի բնակարանները հիմնականում տրվելու են մանկատան շրջանավարտներին` 14 երեխայի, իսկ մնացած բնակարանները կփոխանցվեն միայնակ թոշակառուներին և անտուններին, ընդհանուր առմամբ` 53 բնակարան:

Համապատասխան որոշումը կայացվել է մայիսի 10-ի կառավարական նիստի ժամանակ: