10 մայիսի 2012 - 13:26 AMT
Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին ՈՒԱԶ-ը գլորվել է ձորը

Մայիսի 9-ին, ժամը 06.30-ի սահմաններում, «ՈւԱԶ-469 Բ» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 8-րդ կմ-ին գլորվել է ձորը: Պատահարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հայաստանի ոստիկանության մամլո խոսնակի օգնական Արմեն Մալխասյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այլ տուժածներ չկան: Կատարվում է քննություն: